TheMagicArmenians AnitCorruption 03 2020 AM .pdf


Nom original: TheMagicArmenians_AnitCorruption_03_2020_AM.pdf
Titre: ԴԸ ՄԱՋԻՔ ԱՐՄԵՆԻԱՆԶ SPECIAL EDITION
Auteur: Marie Dalia Van Marcke - Iskenderian Alex

Ce document au format PDF 1.5 a été généré par Microsoft® Word 2013, et a été envoyé sur fichier-pdf.fr le 15/03/2020 à 00:58, depuis l'adresse IP 185.108.x.x. La présente page de téléchargement du fichier a été vue 368 fois.
Taille du document: 362 Ko (1 page).
Confidentialité: fichier public


Aperçu du document


ԴԸ ՄԱՋԻՔ ԱՐՄԵՆԻԱՆԶ
THE MAGIC ARMENIANS NGO
Մեր հակակոռուպցիոն Հերոսներ:
Պր.՝ Նիկոլ Փաշինյան և Դր.
Արմեն Սարգսյան:

Միացեք մեր ընտրությանը:
#AntiCorruptionAward 2020

Հարգելիներ:
Սա առաջին հատուկ Հրապարակումն է
Մեր Շարժման՝ # AfterApril24th2015 - ի
2016 թվականի բոլոր Լրատուների
ստեղծումից ի վեր: Ուզում ենք ձեզ
տեղեկացնել մի հակակոռուպցիոն
կազմակերպության մասին, որ կոչվում է
Թրանսփարենսի Ինթերնեշնլ, հիմնված
Գերմանիայում:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» -ը, որպես
կոռուպցիայի դեմ գլոբալ շարժում, 2000
թվականից ի վեր, իր՝ կոռուպցիայից զերծ
Աշխարհի տեսլականով, պարգևատրում է
քաջություն և խիզախություն ունեցող այն
բոլոր անձանց, ովքեր պայքարում են
կոռուպցիայի դեմ: Եվ կոռուպցիայի
զոհերին և վկաներին տալիս է
հնարավորություն լսելի դարձնելու իրենց
ձայնը:
Աշխարհում կան շատ
կազմակերպություններ, որոնք
պարգևատրում են մեր ժամանակների
Հերոսներին:
Ինչն է այս մրցանակի
յուրահատկությունը:
Հանրությանը առաջարկվում է
ներկայացնել իր Հերոս-թեկնածուի
անունը, ազգանունը կազմակերպությանը,
մինչ այս տարվա մարտի 16-ի կեսգիշեր:
2020 թվականի ապրիլին, ժյուրին
կքննարկի և կնտրի հավանական
թեկնածուներին: Հաղթողների անունները
կհայտարարվեն Հարավային Կորեայի
մայրաքաղաք Սեուլում 2020թ. Հունիսի 15-ը կայանալիք՝ Միջազգային
Հակակոռուպցիոն Կոնֆերանսի
ժամանակ:
Ձեր առաջարկվող Թեկնածուի անունը
գրանցելու համար սեղմեք հղումը:
https://www.transparency.org/anti-corruptionaward?/anti-corruption-award-2020
Որպես անկախ մտածողներ, մեր թիմը
ներկայացնում է իր ակտուալ
առաջնորդների անունները:
Մեր Թեկնածուներն են Հակակոռուպցիոն
Հերոսներ՝

SPECIAL EDITION

14/03/2020
ՀՀ Վարչապետ՝ պն. Նիկոլ Փաշինյան
ՀՀ Նախագահ՝ դր. Արմեն Սարգսյան
Հակակոռուպցիոն մրցանակ՝
Հայաստանում կայացած Թավշյա
Հեղափոխության համար, որը տեղի
ունեցավ 2018թ. Մարտի 31-ից Ապրիլի 8-ը
ընկած ժամանակահատվածում:
Հեղափոխությունը սկսեց և գլխավորեց
Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանում 30
տարիների կաշառակերությունը,
կոռուպցիան դադարեցնելու և վերացնելու
համար:
Իր երկար պայքարի ընթացքում Ն.
Փաշինյանը ենթարկվեց
հետապնդումների, բռնությունների,
ձերբակալությունների: Բայց 2018թ.
ապրիլին, հայ ժողովրդի աջակցությամբ
Փաշինյանին հաջողվեց պայքարը պսակել
հաղթանակով:
Նա ստացավ աջակցություն նաև
միջազգային հանրության և Նախագահ
Արմեն Սարգսյանի կողմից:
Հեղափոխությունը Հաղթեց: Երկիրը մտավ
նոր ժողովրդավարական դարաշրջան:
Հեղափոխության դրական ազդեցությունը
հսկայական է բոլոր հայերի վրա: Մեր
երկու առաջնորդների համարձակությունը
ոգեշնչման աղբյուր է բոլորիս համար:
Նրանց թափանցիկ քաղաքականությունը
այսօր վկայում է, որ կոռուպցիայի դեմ
պայքարը պետք է շարունակվի մեր
երկրում և որ շուտով կոռուպցիան՝ իր
բոլոր սարսափելի և զզվելի ձևերով՝
կդադարի Հայաստանում:
Նրանց շնորհիվ սկսվեց
արդարադատություն 30 տարվա
կոռուպցիոներների հանդեպ:
Նրանք պայքարում են մեր իրավունքների
համար:
Նրանք ետ բերեցին ազատությունը:
Նրանք փոխում են մեր երկիրը՝ դեպի
լավը:
Իրենց կատարած աշխատանքը հետո էլ
պիտի ապրի և պիտի փոխանցվի հաջորդ
սերունդներին կրթելու համար:
Եթե մեր առաջնորդները պարգևատրվեն
այս մրցանակով, դա կլինի օգտակար ոչ
միայն Հայաստանի համար, այլ կդառնա
նախադեպ շատ ուրիշ երկրների համար,
որոնք կցանկանան հետևելու Հայաստանի
օրինակին՝ այն է ոտքի ելնել պայքարելու
կոռուպցիայի դեմ խաղաղ, բայց
հաստատուն և վճռական:
Եվ այսպիսով, թավշյա հեղափոխությունը
արժանի է միջազգային ճանաչման:
Ն. Փաշինյանի և Ա. Սարգսյանի
մասնակցությունը կոռուպցիայի դեմ
պայքարում, մեր երկիրը դարձնում է
օրինակելի:
Այդ հսկայական հավաքական ուժը նոր է
սկսում:
Սիրելի Հայեր, հուսով ենք, որ դուք էլ
կմիանաք մեզ և միասին կօգտվենք այս

Hors Série
հատուկ հնարավորությունից՝
պարգևատրելու մեր առաջնորդներին:
Սոց. ցանցերում զգացմունքային
մեկնաբանություններ գրելու փոխարեն,
որոնք կորչում են հուզական
փոխանակությունների ծովում,
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» -ը մեզ
հնարավորություն է տալիս կատարելու
պատասխանատու և կառուցողական քայլ՝
պատվելու մեր առաջնորդներին և նրանց
հրաշալի աշխատանքը մեր ազգի համար:
Եվ այսպես եկեք բարձրաձայնենք մեր
առաջնորդների անունները և ով գիտե...
դարձնենք մեր առաջնորդներին 2020
թ.«Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի
Միջազգային հակակոռուպցիոն
մրցանակի հաղթողներ:
Մեր առաջնորդների անուններին
սատարելը կլինի համերաշխության,
միասնության և խորին
երախտագիտության հզոր
հաղորդագրություն:
Դա միայն կհզորացնի մեր հրաշալի
առաջնորդներին և կօգնի նրանց էլ ավելի
ուժով և եռանդով աշխատելու և մաքրելու
մեր երկիրը անցյալի
անօրինականություններից: Եվ մեզ կտա
վստահություն և երաշխիք, որ անցյալի
թերությունները երբեք չեն վերադառնա:
Մեր ղեկավարների անունները
ներկայացնելը կհզորացնի ձեզ և ձեր
ընտանիքին, դա կլինի մեր հավաքական
կամքի միավորումը`մեր աջակցությունը
առաջնորդներին և մեր սիրելի երկրին
արտաքին աշխարհում:
Մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարը
դա խոշոր գործողություն է:
Աշխարհի աջակցությունը նույնպես շատ
կարևոր է: Հայաստանին ավելի քան երբևէ
պետք են եվրոպական գործընկերներ: Այս
մրցանակը շատ կառուցողական եղանակ
է կազմակերպությանը ներկայացնելու մեր
առաջնորդներին և հայկական թավշյա
հեղափոխությունը:
Եթե որևէ մեկը ունենա դժվարություն
անգլերենով դիմումը գրելու հարցում,
խնդրում ենք անհապաղ կապվել մեզ հետ:
Մեր Էլէկտրոնային հասցեն է՝

themagicarmenians@gmail.com
Շնորհակալություն մեր հատուկ
հրապարակումը կիսելու համար:
Աստված Օրհնի Ձեզ:
Սիրով և Հարգանքներով միշտ Ձեր՝
Մարի և Թիմ
#ՀրաշքՀայեր #TheMagicArmenians
#AfterApril24th2015
#AMMusicProductions

ԴԸ ՄԱՋԻՔ ԱՐՄԵՆԻԱՆԶ THE MAGIC ARMENIANS ДЕ МАДЖИК АРМЕНИАНЗ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Հասարակական Կազմակերպություն
NEWSLETTER SPECIAL EDITION MARCH 2020 www.afterapril24th2015.am +352 621 163811 +374 91 476632
You can subscribe to our monthly Newsletters by sending us an email to themagicarmenians@gmail.com
© 2020 Writer & Editor Dr. Marie Dalia Van Marcke - Iskenderian. Grand-Duchy of Luxembourg and Armenia. All rights reserved.


Aperçu du document TheMagicArmenians_AnitCorruption_03_2020_AM.pdf - page 1/1


Télécharger le fichier (PDF)




Sur le même sujet..





Ce fichier a été mis en ligne par un utilisateur du site. Identifiant unique du document: 01937893.
⚠️  Signaler un contenu illicite
Pour plus d'informations sur notre politique de lutte contre la diffusion illicite de contenus protégés par droit d'auteur, consultez notre page dédiée.